Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։
ԱՌԱԿՆԵՐ 25:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե քաղցած է թշնամիդ, կերակրի՛ր նրան, եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե թշնամիդ սոված է, ուտելու հացդ տո՛ւր նրան, և եթե ծարավ է, խմելու ջո՛ւր տուր նրան, |
Եղիսեեն ասաց. «Մի՛ սպանիր։ Սպանել կարող ես նրանց, որոնց քո սրով ու աղեղով ես գերի վերցրել։ Նրանց առջև հաց ու ջո՛ւր դիր. թող ուտեն ու խմեն և վերադառնան իրենց տիրոջ մոտ»։
Ապա վեր կացան անվանապես նշանակված բոլոր մարդիկ և սկսեցին խնամել գերիներին։ Բոլոր մերկերին հագցրին ավարի մեջ եղած հագուստներից, կոշիկներ տվեցին, կերցրին, յուղով օծեցին, բոլոր տկարներին գրաստ տվեցին ու տարան Երիքով՝ Արմավենիների քաղաքը, իրենց եղբայրների մոտ, իսկ իրենք վերադարձան Սամարիա։
Մի՛ ասա, թե՝ «Ինչպես նա ինձ հետ վարվեց, այնպես էլ ես եմ վարվելու նրա հետ։ Պիտի հատուցեմ նրան այնպես, ինչպես ինքն ինձ զրկեց»։
Բայց ես ձեզ ասում եմ. սիրեցե՛ք ձեր թշնամիներին, օրհնեցե՛ք ձեզ անիծողներին, բարությո՛ւն արեք ձեզ ատողներին և աղոթե՛ք նրանց համար, ովքեր չարչարում ու հալածում են ձեզ,
Եթե մեկն իր թշնամուն նեղության մեջ բռնելով՝ նրան ազատ է արձակում, որ բարով գնա իր ճանապարհը, ինչպես դու արեցիր այսօր իմ նկատմամբ, ապա Տերը նրան բարությամբ է հատուցում։