ԱՌԱԿՆԵՐ 25:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրած սուր նետի և սուսերի պես է իր բարեկամի մասին սուտ վկայություն տվողը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։ |
Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ. Բարություն անող ոչ ոք չմնաց։
Յուրաքանչյուրդ ձեր ընկերոջից զգո՛ւյշ եղեք և հույս մի՛ դրեք ձեր եղբայրների վրա, որովհետև ամեն եղբայր խաբելով խաբում է, և ամեն բարեկամ ընթանում է նենգությամբ։
Մի՞թե սրանց համար չեմ այցելելու նրանց,- ասում է Տերը,- կամ այդպիսի ազգից ես վրեժխնդիր չե՞մ լինելու։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։