ԱՌԱԿՆԵՐ 24:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմաստունը լավ է հզորից, և հանճարեղը՝ մեծամեծ դաստակերտներ ունեցողից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստուն մարդը զորավոր է լինում, և գիտություն ունեցող մարդն իր ուժն է ավելացնում։ |
Իմաստությունը հասավ ամուր քաղաքների վրա, քանդեց այն ամրոցները, որոնց վրա հույս էին դրել ամբարիշտները։
մի՞թե խորհրդով կամ բերանի խոսքերով պատերազմ կշահվի. իսկ հիմա ո՞ւմ վրա ես հույս դրել, որ չես հնազանդվում ինձ։
իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։
Ամբողջապես զորացած նրա փառքի զորությամբ՝ կկարողանաք լիարժեք համբերությամբ ու ուրախությամբ ամեն նեղություն տանել։