Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։
ԱՌԱԿՆԵՐ 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդյա՛կ, վախեցի՛ր Աստծուց և թագավորից, և մի՛ ապստամբիր նրանցից ոչ մեկի դեմ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որդյա՛կ իմ, վախեցի՛ր Տիրոջից ու թագավորից և ապստամբներին մի՛ միացիր։ |
Պատերազմն այստեղից տարածվեց ամբողջ երկրի վրա։ Այդ օրն անտառն ավելի շատ զինվոր կլանեց, քան սուրը կոտորեց։
Երբ ողջ Իսրայելը տեսավ, որ արքան չլսեց իրեն, ժողովուրդը պատասխան տվեց արքային՝ ասելով. «Մենք կիսելու ի՞նչ ունենք Դավթի հետ։ Մենք Հեսսեի որդու հետ այլևս ժառանգություն չունենք։ Գնա՛, Իսրայե՛լ, քո տները, Իսկ դու հովվի՛ր Դավթի տունը»։
Երբ Իսրայելի որդիները տեսան, թե Տերն ինչպիսի՛ հզոր ձեռքով պատուհասեց եգիպտացիներին, վախեցան Տիրոջից, հավատացին Աստծուն ու նրա ծառա Մովսեսին։
Պատասխանեցին. «Կայսրինը»։ Այդ ժամանակ նրանց ասաց. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսերը և Աստծունը՝ Աստծուն»։
Հիշեցրո՛ւ նրանց, որ իշխանություններին ու պետություններին հնազանդվեն ու հպատակվեն և պատրաստ լինեն ամեն բարի ծառայության.