ԱՌԱԿՆԵՐ 24:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մե՛ղր կեր, որդյա՛կ, քանզի հաճելի է, և խորիսխ, որ կոկորդդ քաղցրանա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մե՛ղր կեր, որդյա՛կս, որովհետև այն լավ է, և մեղրախորիսխից կաթածը, որ քաղցր է քո քիմքին։ |
Շրթունքները քո մեղր են կաթեցնում, քո՛ւյր իմ հարս, քո լեզվի տակ մեղր է ու կաթ, հոտը քո հանդերձների նման է կնդրուկի հոտի։
Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
Հովհաննեսը հագնում էր ուղտի բրդից հագուստ և կաշվե գոտի՝ իր մեջքին։ Նրա կերակուրը մորեխ էր և վայրի մեղր։
Նա առավ այն իր բերանը և ուտելով գնաց իր հոր և մոր մոտ, նրանց էլ տվեց, և նրանք կերան։ Բայց նրանց չասաց, որ մեղրն առյուծի բերանից է հանել։
Հովնաթանը չիմանալով, որ իր հայրը երդվել էր տվել ժողովրդին՝ իր ձեռքի գավազանի ծայրը երկարեց, խրեց մեղրի խորիսխի մեջ, իր ձեռքով մեղրը տարավ բերանը, և նրա աչքերը պայծառացան։