ԱՌԱԿՆԵՐ 20:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երիտասարդների զարդը իմաստությունն է, ծերերի փառքը՝ ալեհերությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երիտասարդների փառքն իրենց ուժն է, իսկ ծերերի վայելչությունը՝ ալևորությունը։ |
Ալեհեր մարդկանց առաջ ոտքի՛ կանգնեք և պատվե՛ք ծերերին։ Երկնչի՛ր քո Աստծուց։ Ես եմ Տերը՝ քո Աստվածը։
Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք Հորը։ Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ճանաչեցիք նրան, որ ի սկզբանե էր։ Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետև դուք ուժեղ եք, և Աստծու խոսքը բնակվում է ձեր մեջ, և դուք հաղթեցիք չարին։