Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
ԱՌԱԿՆԵՐ 20:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդու շունչը Տիրոջ լույսն է, որ քննում է սրտի խորքերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդու հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է մարմնի բոլոր խորքերը։ |
Եվ Տերը՝ Աստված, մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դեմքին կյանքի շունչ փչեց, և մարդը եղավ ապրող էակ։
Ողորմությունն ու ճշմարտությունը պահպանում են թագավորին, և արդարությամբ շրջապատում նրա գահը։
Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։
Մարդկանցից ո՞վ որևէ բան գիտի մարդու խորհուրդների մասին, եթե ոչ՝ նույն մարդու հոգին, որ իր մեջ է։ Նույնպես և ոչ ոք չգիտի Աստծու խորհուրդները, եթե ոչ Աստծու Հոգին։