Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Նրանք ցույց են տալիս, որ Աստծու օրենքի պահանջները գրված են իրենց սրտերում՝ իրենց խղճի վկայությամբ և իրենց դատողություններով, որ միմյանց մեղադրում կամ արդարացնում են։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Նրանք ցույց են տալիս, որ օրենքի պահանջն իրենց սրտերում է գրված՝ իրենց խղճի վկայությամբ, և իրենց մտքերում, որ միմյանց ամբաստանում են կամ էլ արդարացնում։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 2:15
18 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, գիտենալով Տիրոջ երկյուղի չափը՝ փորձում ենք համոզել մարդկանց, սակայն հայտնի ենք Աստծու առաջ. բայց ես հույս ունեմ, որ ձեր խղճի առաջ էլ հայտնի կլինենք։


Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, բայց պիղծերի ու անհավատների համար ոչինչ մաքուր չէ։ Նրանց միտքն ու խիղճը պղծված են։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Եվ արդարության ձայնին անսալով՝ չեմ հրաժարվի, քանզի չգիտեմ, որ ինքս անպատեհ բան արած լինեմ։


ստախոսների կեղծավորության միջոցով, որոնց խղճմտանքը խարանված է։


Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով և չեմ ստում, խիղճս է ինձ վկայում Սուրբ Հոգով,


Դրա համար ինքս էլ ճգնում եմ, որ Աստծու և մարդկանց առաջ միշտ մաքուր խիղճ ունենամ։


Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։


Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։


Արքան ասաց Սեմեիին. «Դու ինքդ գիտես քո սրտի չարությունը, որ արել ես իմ հայր Դավթի նկատմամբ։


Չէ՞ որ նա ասաց ինձ՝ “Իմ քույրն է”, իսկ սա ասաց ինձ՝ “Իմ եղբայրն է”։ Ես մաքուր սրտով ու արդար ձեռքով արեցի դա»։


Այս լսելով՝ մեկ առ մեկ՝ մեծից փոքր, ելան գնացին։ Մնացին միայն Հիսուսն ու նրա առաջ կանգնած կինը։


Այսպես ուրեմն, երբ հեթանոսները, որ Օրենքը չունեն, բնականորեն են Օրենքի պահանջները կատարում, նրանք, Օրենքը չունենալով, իրենք իրենց համար օրենք են։


Եվ մարմնով անթլփատը, Օրենքը գործադրելով, կդատի քեզ, որ Օրենքի գրով ու թլփատությամբ հանցավոր ես Օրենքի դեմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ