ԱՌԱԿՆԵՐ 19:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով ատում է իր աղքատ եղբորը, նրա սիրուց հեռու պիտի մնա։ Բարի խորհուրդը մոտեցնում է նրանց, որոնք ճանաչում են այն, և իմաստուն մարդը կգտնի այն։ Ով շատ չար բան է անում, նա չարիքի վարպետ է դառնում, և ով վեճեր է գրգռում, անմեղ չի համարվի, մանավանդ որ այնպիսի բան է անում, որ իրեն չի վերաբերում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աղքատի բոլոր եղբայրներն ատում են նրան, էլ ո՞ւր մնաց, որ նրանից չհեռանան նրա բարեկամները. նա խոսքերով հետապնդում է նրանց, բայց նրանք չկան։ |
Կշտամբելով մեղքերի համար՝ խրատեցիր մարդուն, Սարդոստայնի պես մաշեցիր նրա անձը, Սակայն ունայն է ամեն մարդ։ Հանգիստ
Մեծատունների հարստությունն ամուր պահպանում է իրեն, իսկ աղքատությունը կործանում է աղքատներին։
Հարստությունը բազում բարեկամներ է ավելացնում, իսկ աղքատը լքվում է նույնիսկ բուն բարեկամից։
Մի՛ լքիր քո բարեկամին և քո հոր բարեկամին, և մի՛ մտիր եղբորդ տունը քո տառապանքի ժամանակ. մոտիկ հարևանը հեռու եղբորից լավ է։
Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։