Իր խոսքի սկզբում արդարը ինքն իրեն մեղադրում է, երբ հանդիմանվում է ոսոխի կողմից։
Իր դատն առաջինը ներկայացնողը արդար է երևում, մինչև գալիս է հակառակորդը և քննում նրան։
Երբ տերը լսեց իր կնոջ պատմածը, թե՝ «Այսպես վարվեց ինձ հետ քո ծառան», խիստ բարկացավ։
Ով պատասխանում է առանց խոսքը լսելու, անզգամություն և նախատինք է անում։
Շնորհներն ընդարձակում են մարդու կարողությունը և նրան բազմեցնում իշխանների հետ։
Լռությունը մեղմացնում է հակառակությունը և զորեղների միջև վճռում է հարցը։