Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
ԱՌԱԿՆԵՐ 17:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով բարու փոխարեն չարն է հատուցում, չարը նրա տնից չի պակասի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լավությանը ով որ չարությամբ հատուցի, նրա տնից չարիքը չի հեռանա։ |
Արդ, սուրը հավիտյանս թող չհեռանա քո տնից այն բանի փոխարեն, որ ինձ անարգեցիր և քետացի Ուրիայի կնոջը քեզ կնության առար։
Քո տունը դարձնելու եմ Նաբատի որդի Հերոբովամի տան նման և Աքիայի որդի Բաասի տան նման, որովհետև դու բարկացրիր ինձ և Իսրայելին մեղանչել տվեցիր։
Զգո՛ւյշ եղեք, չլինի թե մեկը չարին չարով հատուցի, այլ միշտ ջանացե՛ք բարին գործել թե՛ միմյանց և թե՛ բոլորի հանդեպ։
չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
Հովնաթանը, Դավթի մասին նպաստավոր խոսքեր ասելով իր հորը՝ Սավուղին, ավելացրեց. «Թող արքան իր ծառա Դավթի դեմ մեղք չգործի, քանի որ նա ոչ մի մեղք չի գործել քո դեմ։ Նա քո նկատմամբ բարի շատ գործեր է կատարել։
Երբ Դավիթն ավարտեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց. «Այդ քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»։ Եվ Սավուղը, իր ձայնը բարձրացնելով, լաց եղավ։
Դավիթն ասաց. «Ուրեմն իզուր էր, որ Նաբաղի ամեն ինչը պահպանեցի այնտեղ՝ անապատում։ Նրա ունեցվածքից ոչինչ չառա, բայց նա իմ երախտիքի փոխարեն չարություն է հատուցում։