Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
ԱՌԱԿՆԵՐ 16:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անզգամ մարդն իր հոգու մեջ չարիքներ է փորում և հուր է կուտակում իր շուրթերի վրա։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անպիտան մարդը չարություն է նյութում, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։ |
Բոքորիի որդի հեմինացի Սաբեե անունով անօրեն մի մարդ հոխորտաց։ Նա, եղջերափող հնչեցնելով, ասաց. «Մենք ո՛չ Դավթի մոտ բաժին ունենք, ո՛չ էլ ժառանգություն՝ Հեսսեի որդու մոտ։ Ո՜վ Իսրայել, թող ամեն մարդ իր բնակավայրը գնա»։
Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։
Խաբեբա մարդը չարիքներ է նյութում, չարությամբ նենգության լապտերներ է բորբոքում և բարեկամներին բաժանում է իրարից։
Ով իր աչքերը սևեռում ու վատ բաներ է խորհում, և գոց շուրթերով ամեն տեսակ չարիք մտորում՝ այդպիսին չարի հնոց է։
Անմիտ երիտասարդին երաշխավորողը ծաղրում է արդարությունը. ամբարիշտների բերանը կուլ է տալիս դատաստանը։
Վա՜յ նրանց, ովքեր երկար պարանի նման ձգում են իրենց մեղքերը և ասես երինջների լծափոկով՝ անօրենությունները։
Լեզուն էլ կրակ է, մի աշխարհ անիրավության. մեր անդամների մեջ հաստատված այդ լեզուն, որ ապականում է ամբողջ մարմինը և գեհենի բորբոքված կրակով վառում մեր ամբողջ գոյությունը։
Արդ, տե՛ս ու իմացի՛ր, թե ի՛նչ ես անելու, քանի որ մեր տիրոջ ու իր ամբողջ տան վրա չարիք է հասել. նա այնպիսի դաժան մարդ է, որ նրա հետ խոսել չի լինի»։