ԱՌԱԿՆԵՐ 16:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կան ճանապարհներ, որ մարդուն ուղիղ են թվում, բայց նրանց վերջը նայում է դժոխքի հատակին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։ |
Իրավախոհ արդարը սիրում է իր անձը, ամբարիշտների խորհուրդները կեղծ են։ Չարիքները հալածում են մեղավորներին, բարիքները պիտի հասնեն արդարներին։ Ամբարիշտների ճանապարհները մոլորեցնում են նրանց.
Մարդը տքնանքով վաստակում է իր անձի համար՝ Հեռու վանելով կորուստն իրենից, իսկ անմիտը կորուստը կրում է իր բերանի մեջ։
Փարիսեցիներից ոմանք, որ Հիսուսի հետ էին, այդ լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։
Քննե՛ք ինքներդ ձեզ՝ տեսնելու, թե նույն հավատի մե՞ջ եք։ Փորձե՛ք ինքներդ ձեզ. չգիտե՞ք, որ Քրիստոս Հիսուսը ձեր մեջ է, այլապես ձախողված դուրս կգաք։