Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 15:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրտի բերկրանքից ծաղկում է դեմքը, իսկ տրտում հոգին՝ թախծալի շրջում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ուրախ սիրտը զվարթացնում է դեմքը, բայց սրտի վշտից հոգին կոտրվում է։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 15:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Երբ գինին խմեց, ինձ ասաց. «Ինչո՞ւ է քո դեմքը տխուր ու տրտում. դրա պատճառը ոչ այլ ինչ է, եթե ոչ քո սրտի չարությունը»։ Ես սաստիկ վախեցա


Ահեղ խոսքը խռովում է արդարի սիրտը, բարի խոսքը ուրախացնում է նրան։


Հեզ մարդը իր սրտի բժիշկն է, հոգսատար սիրտը՝ ցեց ոսկորներին։


Չարի աչքերը ամեն ժամ սպասում են չարիքների, իսկ բարիները պիտի հանդարտվեն ամեն ժամ։


Ուրախ սիրտը լավ դեղ է. հոգսաշատ մարդու ոսկորները ցամաքում են։


Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։


«Թող չխռովվեն ձեր սրտերը. հավատացե՛ք Աստծուն, հավատացե՛ք և ինձ։


Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։


Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։


Քանի որ տրտմությունը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարություն է առաջ բերում փրկության համար, որի համար չի կարելի զղջալ. իսկ աշխարհի տրտմությունը մահ է առաջ բերում։