Անզգամը չարիք է գործում, երբ խառնվում է արդարներին և ատում է զգուշության ձայնը։
Անշուշտ չարիքի կհանդիպի նա, ով օտարին երաշխավոր կդառնա, բայց երաշխավորությունն ատողը ապահով է։
Անմիտ մարդը ծափ է տալիս և ցնծում, երբ բարեկամներին երաշխավոր է լինում, և մեղավորը խնդում է կռվի ժամանակ։
Հանի՛ր նրա հանդերձը, ով երաշխավորեց օտարին և հյուրընկալեց նրան։
Հանի՛ր նրա հանդերձանքը, ով չափից անց է թշնամանք տածում, քանզի նա ուրիշին էլ է ապականում։