ԱՄԲԱԿՈՒՄ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լարելով կլարես քո աղեղն իշխանության դեմ,- ասում է Տերը. (Դադար) գետերից պատռվեց երկիրը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բոլորովին մերկացավ քո աղեղը՝ ցեղերին տված քո երդումների և խոսքի համեմատ (Սելա). գետերով ճեղքեցիր երկիրը։ |
Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
Նրա գիրկը մտավ իբրև թշնամի, իր աջը հաստատեց նրա վրա և սպանեց Սիոնի դստեր բոլոր սիրելիներին, իր ցասումն ու բարկությունը կրակի պես թափեց նրա վրա։
Արեգակը բարձրացավ, և լուսինը մնաց իր ընթացքի մեջ։ Քո նետերը կգնան լույսով, քո զենքերի փայլատակումների փայլով։
Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։
և բոլորն էլ նույն հոգևոր ըմպելիքը խմեցին, որովհետև խմում էին հոգևոր մի ժայռից, որ գնում էր իրենց հետ, և այդ ժայռը ինքը՝ Քրիստոսն էր։