Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
ԱՄԲԱԿՈՒՄ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապշությամբ ջախջախեցիր բռնակալների գլուխները. կսասանվեն դրա մեջ, գաղտնակեր տնանկի պես կարձակեն իրենց սանձերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու նրա գավազանով ծակեցիր նրա իշխանավորների գլուխը, որոնք մրրիկի պես եկան, որ ինձ ցրիվ տան. նրանց հրճվանքը տնանկին ծածկաբար լափելու պես է։ |
Որքա՜ն սիրելի են քո հարկերը, Զորությունների՛ Տեր, Հոգիս ցանկանում և փափագում է քո գավիթները.
Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։
Տերը վերակացու կլինի նրանց, և կելնի նրա նետը փայլակի պես։ Տերը, Ամենակալ Տերը կփողահարի, և կընթանա իր սպառնալիքի շարժումով։
Երբ այն երեք հարյուր եղջերափողերը հնչեցին, Տերն այնպես արեց, որ ամբողջ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձնի. և ամբողջ բանակը փախավ մինչև Բեթասետա, իսկ գնդերից մեկն էլ՝ մինչև Աբելմաուլայի բարձունքը և մինչև Տաբեթ։