Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
ԱՄԲԱԿՈՒՄ 2:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Վա՜յ նրան, ով իր ընկերոջը թունավոր ըմպելիք է մատուցում և արբեցնում, որպեսզի նայի նրանց քարայրներին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Վա՜յ նրան, ով իր ընկերոջը խմեցնում է բարկության արբեցնող գինի, որպեսզի վայելի նրա պատվազրկումը։ |
Քամը՝ Քանանի հայրը, տեսնելով իր հոր մերկությունը, դուրս ելավ ու այդ մասին պատմեց իր երկու եղբայրներին։
Դավիթը կանչեց նրան։ Ուրիան կերավ նրա մոտ, խմեց ու հարբեց և երեկոյան քնեց իր տիրոջ ծառաների հետ իր անկողնում և իր տուն չգնաց։
Մովսեսը տեսավ, որ ժողովուրդը հանցանքի մեջ է ընկել, որովհետև Ահարոնը նրանց մղել է դրան՝ ի չարախնդություն իրենց թշնամիների։
Արդարև, նրանք մոլորված են գինիով, նրանք իրենց կորցրին ցքիի համար. քահանան ու մարգարեն ցքիի պատճառով հիմարացան, գինու պատճառով ապականվեցին. օղով հարբած՝ նրանք բարբաջեցին ու մոլորվեցին, որովհետև դա ինքնին ցնորք է։
Վա՜յ ձեր այդ հզորներին, ովքեր գինի են ըմպում, և ձեր իշխաններին, ովքեր խառնված թունդ ցքի են խմում,
Այսպես է ասում ինձ Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ կուղարկեմ քեզ.
Բաբելոնը Տիրոջ ձեռքին ոսկի բաժակ է, որն իր գինուց արբեցնում է ամբողջ երկիրը. խմեցին հեթանոսները, և սասանվեցին ազգերը,
Դու ևս փառքի փոխարեն անարգանքի հագուրդը խմի՛ր, շարժվի՛ր և դողա՛։ Պաշարեց քեզ Տիրոջ Աջի բաժակը, և անարգանք կուտակվեց քո փառքի վրա.
նրա հետ պոռնկացան երկրի թագավորները, իսկ նրա պոռնկության գինուց հարբեցին երկրի բնակիչները»։
քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։