ԱՄԲԱԿՈՒՄ 1:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդկանց կդարձնես ծովի ձկների և սողունների՞ պես, որոնք առաջնորդ չունեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մարդուն ծովի ձկների պես, սողունների պես ես դարձրել, որոնց վրա տիրող չկա։ |
«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Վախճանը կարթով կորզեց, իր ցանցով բռնեց նրան և իր ուռկաններով ժողովեց նրան, որի համար կուրախանա և կցնծա նրա սիրտը։