ԱԲԴԻԱ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպե՞ս քննության ենթարկվեց Եսավը, և բացահայտվեցին նրա գաղտնիքները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եսավն ինչպե՜ս որոնվեց. խուզարկվեցին նրա ծածուկ գանձարանը։ |
Նրանց որդիներին նրանց աչքերի առաջ պիտի սպանեն, նրանց տները պիտի կողոպտեն, իսկ նրանց կանանց պիտի խայտառակեն։
Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։
Ես կործանեցի Եսավին և նրա թաքստյան տեղերը հայտնի դարձրի. այլևս նրանք չեն կարող թաքնվել։ Նրա զավակը կորստյան մատնվեց իր եղբոր և դրացու ձեռքով.
Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։