Ա Տիմոթեոսին 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսուհետև միայն ջուր մի՛ խմիր, այլ մի քիչ գինի՛ խառնիր ստամոքսիդ և հաճախադեպ հիվանդություններիդ պատճառով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսուհետև միայն ջո՛ւր մի խմիր, այլ մի քիչ գինի՛ գործածիր ստամոքսիդ և հաճախակի հիվանդանալուդ պատճառով։ |
Երբ Շիղան և Տիմոթեոսը Մակեդոնիայից եկան, Պողոսը Հոգու կողմից ավելի էր մղվում՝ հրեաներին վկայությամբ փաստելու, որ Հիսուսն է Քրիստոսը։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Որովհետև եպիսկոպոսը՝ որպես Աստծու տնտես, պետք է լինի անբասիր. ո՛չ հանդուգն, ո՛չ բարկացող, ո՛չ անարգող, ո՛չ կռվազան, ո՛չ դրամաշորթ,
Նույնպես զառամյալ կանանց հորդորի՛ր, որ լինեն զգաստ և սրբերին վայել վարմունք ունենան. ո՛չ բանսարկու, ո՛չ գինեմոլ, այլ բարեխրատ,