Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Ա Տիմոթեոսին 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ նրանցից ոմանք արդեն իսկ շեղվել են՝ սատանային հետևելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ ոմանք արդեն խոտորվել են՝ սատանային հետևելով։ |
Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։
Դրանց թվում են Հիմենոսն ու Ալեքսանդրոսը, որոնց հանձնեցի սատանային, որպեսզի սովորեն չհայհոյել։
Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։
որոնք շեղվեցին ճշմարտությունից։ Նրանք ասում են, թե մեռելների հարությունն արդեն իսկ տեղի է ունեցել, և կործանում են ոմանց հավատը։
որովհետև Դեմասը, այս աշխարհը նախընտրելով, լքեց ինձ և գնաց Թեսաղոնիկե։ Կրեսկեսը գնաց Գալիլեա, Տիտոսը՝ Դալմատիա։
Եվ շատերը պիտի գնան նրանց անառակությունների հետևից, և այդ պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի անարգվի։
և ինչպես իր բոլոր նամակներում խոսում է դրանց մասին. դրանց մեջ կան ինչ-ինչ դժվարիմաց բաներ, որ անուսներն ու տատանվողները ծուռ են մեկնում. նրանք այդպես էլ մեկնում են նաև ամբողջ Սուրբ Գիրքը՝ իրենց անձերի կորստյան համար։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։
Եվ ընկավ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչվում է Բեեղզեբուղ և Սատանա՝ ամբողջ աշխարհը մոլորեցնողը, և նրա հետ ընկան նաև նրա հրեշտակները։