Եդովմացիներին կոտորեցիր և մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարությունը քեզ գրգռում. չէ՞ որ կընկնես դու, և քեզ հետ էլ՝ Հուդայի երկիրը»։
Ա Տիմոթեոսին 3:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ո՛չ նորադարձ, որպեսզի չգոռոզանա և դատապարտության մեջ ընկնի սատանայի նման։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող նորադարձ չլինի, որպեսզի հպարտությունից չկուրանա ու սատանայի պես դատապարտության մեջ չընկնի։ |
Եդովմացիներին կոտորեցիր և մտքումդ հպարտացար։ Գոհացի՛ր քո փառքով ու նստի՛ր քո տանը։ Ինչո՞ւ է քո չարությունը քեզ գրգռում. չէ՞ որ կընկնես դու, և քեզ հետ էլ՝ Հուդայի երկիրը»։
Երբ Ոզիասը հզորացավ, այնքան մեծամտացավ, որ անխուսափելի դարձավ նրա կործանումը։ Նա անիրավություն գործեց Տիրոջ՝ իր Աստծու դեմ. մտավ Տիրոջ տաճարը և խունկ ծխեց խնկի սեղանի վրա։
բայց Եզեկիան իր նկատմամբ ցույց տրված բարերարության համեմատ չհատուցեց, այլ մեծամտացավ, ուստի բարկություն իջավ նրա, Հուդայի ու Երուսաղեմի վրա։
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։
Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։
որպեսզի չմեծամտանա իր եղբայրների մոտ, պատվիրաններից աջ կամ ձախ չշեղվի, որպեսզի իր իշխանությունը, ինքը և իր որդիները երկարակյաց լինեն Իսրայելի որդիների մեջ»։
գոռոզամտանաս ու մոռանաս Տիրոջը՝ քո Աստծուն, որը հանեց քեզ եգիպտացիների երկրից՝ քո ստրկության տնից,
Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։
այդպիսին գոռոզամիտ է և ոչինչ չգիտի, այլ բռնված է խնդիրներ և վիճաբանություններ հարուցելու հիվանդությամբ, որոնցից առաջ են գալիս նախանձ, հակառակություն, հայհոյություն, չար կասկածներ, խարդախություն
իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար,
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։
Քանի որ Աստված նույնիսկ մեղանչած հրեշտակներին չխնայեց, այլ խավարի կապանքներով գցեց տարտարոսը, որպեսզի նրանք պահվեն դատաստանի օրվա համար։
Եվ այն հրեշտակներին, որ չպահեցին իրենց իշխանությունը, այլ լքեցին իրենց բնակատեղին, հավիտենական կապանքներով խավարի մեջ պահեց դատաստանի մեծ օրվա համար,