Ա Պետրոս 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քանի որ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև «Ով ուզում է սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ խոսելուց, և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց։ |
Կյանքի ծառ է բոլոր նրանց համար, ովքեր պատսպարվում են նրանով և հենվում նրա վրա, ինչպես Տիրոջ վրա հաստատությամբ։
Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։
Հիսուսը նրան ասաց. «Ինչո՞ւ ես ինձ բարու մասին հարցնում. մե՛կ է բարին։ Եթե ուզում ես հավիտենական կյանք մտնել, պահի՛ր պատվիրանները»։
որովհետև ով ուզենա փրկել իր կյանքը, պիտի կորցնի այն. իսկ ով կորցնի իր կյանքը Ավետարանի համար, պիտի փրկի այն։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Ով սիրում է իր անձը, պիտի կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կպահի հավիտենական կյանքի համար։
Սա ոչ թե դատարկ խոսք է, այլ ձեր կյանքն է։ Դրանով դուք երկար կապրեք այն երկրում, որ դուք, անցնելով Հորդանան գետը, պիտի ժառանգեք»։
Եթե մեկն ուզում է բարեպաշտ լինել և չի սանձահարում իր լեզուն, այլ մոլորեցնում է իր սիրտը, այդպիսինի համար զուր է բարեպաշտությունը։