Ա Պետրոս 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի ի՞նչ երախտիք հարվածները հանդուրժելու մեջ, եթե արդեն մեղք եք գործել։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ |
Եվ եթե ողջույն տաք միայն ձեզ բարիք կամեցողներին, ի՞նչ ավել բան արած կլինեք. չէ՞ որ մաքսավորներն ու մեղավորներն էլ նույնն են անում։
Ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորը գլխին քաշել, բռունցքներով խփել և ասել. «Մարգարեացի՛ր մեզ, ո՜վ դու Քրիստոս, այն ո՞վ է, որ քեզ խփեց»։ Սպասավորներն էլ ապտակում էին նրան։
Եվ եթե դուք ձեզ սիրողներին սիրեք, ո՞րն է ձեր արած շնորհը, որովհետև մեղավորներն էլ են սիրում իրենց սիրողներին։
Իսկ ես ամեն ինչ ունեմ և առատության մեջ եմ. լիացած եմ այն ամենով, որ ստացա ձեզնից Եպափրոդիտոսի ձեռքով, որ անուշահոտություն է, զոհ՝ ընդունելի ու հաճելի Աստծուն։
Իսկ եթե արդարության համար չարչարվեք, երանի՜ ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք,
որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։