Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք էին ղևտացիների ազգատոհմերի գլխավորները, որոնք գլխավորներ էին իրենց ցեղերի մեջ։ Սրանք բնակվում էին Երուսաղեմում։ |
և նրանց եղբայրները՝ թվով հազար յոթ հարյուր իննսուն հոգի, գերդաստանների իշխաններ և Աստծու տան սպասավորության գործում քաջահմուտ մարդիկ։
Սրանք սաղմոսերգուներ էին, ղևտացիների տոհմերի իշխաններ, որոնց հանձնարարված էր օրվա սպասավորությունը։ Սրանք օր ու գիշեր գործի մեջ էին։