Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք սաղմոսերգուներ էին, ղևտացիների տոհմերի իշխաններ, որոնց հանձնարարված էր օրվա սպասավորությունը։ Սրանք օր ու գիշեր գործի մեջ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երգիչները, որոնք ղևտացիների ազգատոհմերի մեջ գլխավորներ էին, սենյակներում էին բնակվում և ուրիշ ծառայություններից ազատ էին, որովհետև ցերեկ ու գիշեր նրանք պետք է զբաղվեին իրենց գործով։ |
Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։
Թող հայտնի լինի նաև, որ բոլոր նրանք, որ քահանաներից են, ղևտացիներից, սաղմոսերգուներից, դռնապաններից, տաճարի՝ Աստծու տան սպասավորներից, թող հարկ չտան, և ոչ ոք թող չհամարձակվի ծառայեցնել նրանց։
քանի որ այս մարդիկ Դավթի օրերից, երբ երգիչների իշխանն ու առաջնորդն էր Ասափը, սաղմոսներ էին երգում, նվագում և փառաբանում Աստծուն։
«Գնա՛ Ռաքաբիմների տունը, կանչի՛ր նրանց, բե՛ր Տիրոջ տան սրահներից մեկը և գինի՛ խմեցրու նրանց»։