քանզի դռների պահպանությունը հավատարմությամբ կատարում էին չորս զորեղ մարդիկ, որ ղևտացիներ էին և նշանակված էին նաև շտեմարանների և Աստծու տան գանձերի վրա։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք բանակում էին Տիրոջ տան շուրջը, որովհետև նրանց էր հանձնարարված պահպանությունը և նրանց էին վստահված բանալիները, որպեսզի ամեն առավոտ բաց անեն տաճարի դռները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գիշերը նրանք մնում էին Աստծու տան շուրջը, որովհետև դրա պահպանությունն իրենց վրա էր, և ամեն առավոտ իրենք էին դուռը բացում։ |
քանզի դռների պահպանությունը հավատարմությամբ կատարում էին չորս զորեղ մարդիկ, որ ղևտացիներ էին և նշանակված էին նաև շտեմարանների և Աստծու տան գանձերի վրա։
Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։
բերեցի Տիրոջ տունը, Աստծու մարդ Գոդողիայի որդի Անանի որդու սրահը, որը գտնվում էր իշխանների տան մոտ, ձիերի դռան պահապան Սելովմի որդի Մաասի տան վերևում։
Քանի որ ձեզ համար դռները կփակվեն, և իզուր մի՛ մոտեցեք իմ սեղանին, որովհետև իմ կամքը ձեր մեջ չէ,- ասում է Ամենակալ Տերը,- զոհեր չեմ ընդունի ձեր ձեռքից։
Սամուելը ննջեց մինչև առավոտ. վաղ առավոտյան զարթնեց ու բացեց Տիրոջ տան դռները։ Սամուելը վախեցավ տեսիլքը պատմել Հեղիին։