Նա պատվիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մեկ երրորդ մասը եկող շաբաթ օրն ստանձնելու է արքունի տան դռան պահպանությունը,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց եղբայրները, որ մնում էին իրենց բնակավայրերում, ամեն յոթ օրը մեկ, ըստ սահմանված ժամանակի, գալիս էին նրանց միանալու, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ, |
Նա պատվիրելով նրանց՝ ասաց. «Ձեր անելիքն այս է. ձեր մեկ երրորդ մասը եկող շաբաթ օրն ստանձնելու է արքունի տան դռան պահպանությունը,
Մյուս երկու խմբերը, որոնք եկող շաբաթ օրը ծառայության մեջ չեն, թող գան և պահպանեն Տիրոջ տունը, որտեղ գտնվում է թագավորը,
Այս է նրանց դասակարգումը՝ համաձայն իրենց սպասավորության, որպեսզի Տիրոջ տունը մտնեն՝ ըստ իրենց իրավունքի, որ հաստատել էր իրենց նախահայր Ահարոնը, ինչպես որ պատվիրել էր Տերը՝ Իսրայելի Աստվածը։
քանզի դռների պահպանությունը հավատարմությամբ կատարում էին չորս զորեղ մարդիկ, որ ղևտացիներ էին և նշանակված էին նաև շտեմարանների և Աստծու տան գանձերի վրա։
Արդ, պետք է անեք հետևյալը. ձեր մեկ երրորդ մասը՝ քահանաներից ու ղևտացիներից, որ շաբաթ օրը սպասավորության պիտի մտնի, պետք է պահպանի դռների մուտքը,
Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։