Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք և իրենց որդիները նշանակվել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրա, որ պահպանեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք ու նրանց որդիները Տիրոջ տան, այսինքն՝ խորանի տան դռների պահպանությունն էին անում։ |
Նրանք պետք է պահպանեին Վկայության խորանը և օգնեին իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին, Տիրոջ տանը սպասավորություն անելիս։
Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։
Դռան պահպանության համար ընտրվածները երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք գրանցված էին իրենց բնակության վայրերի մարդահամարի ցուցակներում։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց նշանակել էին իրենց հավատարմության համար։
Պահապաններ կանգնեցին Տիրոջ տան դռների մոտ, և որևէ բանում անմաքուր եղողն այնտեղ չէր մտնում։
որոնք սաղմոսերգուների և դռնապանների հետ միասին կատարում էին Աստծու սպասավորությունը և մաքրման կարգը, ինչպես սահմանել էին Դավիթն ու նրա որդի Սողոմոնը,
Նա ասաց ինձ. «Այս պատշգամբը, որ հարավային կողմն է նայում, այն քահանաների համար է, որոնք տաճարի պահպանությունն են կատարում,
Նրանց պահապան են կարգել այն տան, նրա բոլոր գործերի, այն ամենի վրա, ինչ անելու են այնտեղ»։