Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երուսաղեմում բնակվող դռնապաններն էին Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը և նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը նրանց գլխավորն էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դռնապաններն էին Սեղղումը, Ակկուբը, Տեղմոնը, Աքիմանն ու նրանց եղբայրները. Սեղղումը գլխավորն էր։ |
Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
չորս հազարը՝ դռնապաններ և չորս հազարը՝ Տիրոջն օրհնելու համար պատրաստված նվագարաններ ունեցող օրհներգուներ։
Իդիթովնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը և նետոփատացիների գյուղերում բնակվող Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիան։
Նրանք մինչև այսօր պահպանում են Թագավորի դուռը արևելյան կողմից. սրանք Ղևիի որդիների գնդերի դռնապաններն էին։
Դավթի կարգադրության համաձայն՝ նա հաստատեց քահանաների դասերը՝ ըստ իրենց սպասավորության. ղևտացիները նշանակվեցին իրենց պարտականությունների վրա, որ օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի։ Ըստ իրենց դասերի՝ դռնապաններ կարգվեցին յուրաքանչյուր դռան վրա, քանզի այդպես էր Աստծու մարդու՝ Դավթի ցուցումը։
Դռնապանների որդիները. Սեղումի որդիները, Ատտերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակուբբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները, բոլորը միասին հարյուր երեսունինը հոգի էին։