Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիներից Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասովբի որդի Սամաան, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ղևտացիներից՝ Մերարիի որդիներից Ասաբիայի որդու՝ Եզրիկամի որդու՝ Ասուրի որդի Սեմայիան, |
Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Մերարիի որդիներին, ըստ իրենց տոհմերի, Ռուբենի ցեղից, Գադի ցեղից և Զաբուղոնի ցեղից վիճակահանությամբ տրվեց տասներկու քաղաք։
և նրանց եղբայրները՝ թվով հազար յոթ հարյուր իննսուն հոգի, գերդաստանների իշխաններ և Աստծու տան սպասավորության գործում քաջահմուտ մարդիկ։
Ղևիի որդիները, որոնք տոհմերի առաջնորդներ էին, մինչև Եղիասիբի որդի Հովնանի օրերն արձանագրված էին ժամանակագրությունների մատյանում։
Ղևտացիների առաջնորդներն էին Ասաբիան, Սարաբիա, Հեսուն, Կադմիելի որդիները և նրա եղբայրները, որ կանգնում էին նրանց դիմաց՝ դաս առ դաս փոխնիփոխ օրհներգելու և սաղմոս ասելու, ինչպես հրամայել էր Աստծու մարդ Դավիթը։
Իսկ Ղևիի որդիներն ըստ իրենց գնդերի սրանք են՝ Գեթսոնը և Գեթսոնի գունդը, Կահաթը և Կահաթի գունդը, Մերարին և Մերարիի գունդը։