Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղամի որդիները զորավոր ու ուժեղ այրեր էին, աղեղնավոր, որոնք բազմաթիվ որդիներ ու որդիների որդիներ ունեցան։ Նրանց թիվը հասավ հարյուր իննսուն հոգու։ Սրանք բոլորը Բենիամինի ցեղից էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ուղամի որդիները քաջազուն, աղեղնավոր մարդիկ էին։ Նրանք շատ որդիներ և որդիների որդիներ ունեին՝ հարյուր հիսուն հոգի։ Սրանք բոլորը Բենիամինի որդիներից են։ |
Նրանք աղեղնավորներ ու պարսատիկավորներ էին, որ կարողանում էին թե՛ աջ, թե՛ ձախ ձեռքով քարեր ու նետեր արձակել։ Բենիամինից սերած Սավուղի եղբայրներից՝
Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։
Ասան Հուդայի երկրում վահաններ ու նիզակներ կրող զորք ունեցավ, երեք հարյուր հազար, իսկ Բենիամինի երկրում՝ երկու հարյուր վաթսուն հազար ասպարավորներ ու աղեղնավորներ։ Նրանք բոլորը հզոր պատերազմողներ էին։