Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եփրեմի դուստրն էր Սառան։ Նա այն մնացածների հետ շինեց ներքին և վերին Բեթորոնը։ Օզանի որդիներն էին Սեերան Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա աղջիկն էր Սեերան. սա կառուցեց ներքին և վերին Բեթորոնը և Օզան-Սեերան։ |
Նա մերձեցավ իր կնոջը, որը հղիացավ ու ծնեց որդի, որի անունը դրեց Բարիա, որովհետև ասում էր. «Չար ժամանակ ծնվեց իմ տանը»։
Նա կառուցեց Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով ու նիգերով ամրացված քաղաքներ,
Տերն Իսրայելի ահը գցեց նրանց մեջ և Գաբավոնում մեծ ջարդ տվեց նրանց. նրանց հալածեցին Բեթորոնի զառիվայրի ճանապարհին և կոտորեցին նրանց մինչև Ազեկա և Մակեդա։
դուրս են գալիս ծովի կողմը, Հեփաղթիի սահմանները, մինչև Ներքին Բեթորոնի սահմաններն ու մինչև Գազեր և վերջանում են ծովի կողմում։
Եփրեմի որդիների սահմանները եղան ըստ իրենց տոհմերի, այսինքն՝ նրանց ժառանգության սահմանները եղան արևելքից Աստարովթը, Ադարը, մինչև Վերին Բեթորոնը և Գազերը.