Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:60 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բենիամինի ցեղից տվեցին Գաբեեն՝ իր արվարձաններով, Գաղեմեթը՝ իր արվարձաններով, Ղաբեեն՝ իր արվարձաններով, Անաթովթը՝ իր արվարձաններով, Անքովսը՝ իր արվարձաններով։ Այդ տոհմերի բոլոր քաղաքների թիվը տասնչորս էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ Բենիամինի ցեղից՝ Գաբան՝ իր ագարակներով, Գաղեմեթը՝ իր ագարակներով, և Անաթոթը՝ իր ագարակներով։ Նրանց բոլոր քաղաքները տասներեքն էին՝ ըստ նրանց տոհմերի։ |
Արքան Աբիաթար քահանային ասաց. «Գնա՛ քո ագարակը՝ Անաթովթ։ Այսօր դու մահվան ես արժանի, սակայն քեզ չեմ սպանի, քանզի իմ հոր առջև կրել ես Տիրոջ Ուխտի տապանակը, և դու էլ չարչարվել ես այնտեղ, որտեղ չարչարվել է իմ հայրը»։
Կահաթի մնացած որդիներին, ըստ իրենց տոհմերի, վիճակահանությամբ տասը քաղաք տրվեց Մանասեի կես ցեղից,
Սրանք են Օվդի որդիները, և սրանք են Գաբեսում բնակվող տոհմերի իշխանները։ Նրանց գերեվարեցին Մանաքաթ։
քաղաքներից, գյուղերից և իրենց բնակության վայրերից, հավաքվեցին՝ Երուսաղեմ գալու և պաշտամունքին սպասավորելու համար։
Աստծու պատգամը՝ ուղղված Քեղկիայի որդի Երեմիային, որը Բենիամինի երկրում, Անաթովթում ապրող քահանաներից էր։
Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետև Անաթովթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց այցելելու»։
Նա եկավ հասավ Բենիամինի դուռը։ Այդտեղ մի մարդ կար, որի մոտ իջևանել էր, անունը՝ Սարու, Անանիայի որդի Սեղեմիայի տղան, որը բռնեց Երեմիա մարգարեին և ասաց. «Դու փախել ես և ուզում ես քաղդեացիների մոտ գնալ»։
Հովնաթանը սպանեց Նասիբ այլազգուն, որ բլրի վրա էր, և այլազգիներն այդ իմացան։ Սավուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում և ասաց. «Ծառաներն ապստամբեցին»։