Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նաև Մերարիի որդիները՝ նրանց եղբայրները, որոնք կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են. Էթանը՝ Կիսանի որդին, նա՝ Աբդիի որդին, նա՝ Մաղովտի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանց եղբայրները՝ Մերարիի որդիները, կանգնում էին ձախ կողմում։ Դրանք են՝ Էթանը՝ որդին Կիսիի՝ որդին Աբդիի՝ որդին Մալուքի՝ |
Եվ ղևտացիները նշանակեցին Հովելի որդի Նամանին, նրա եղբայրներից Բարաքիայի որդի Ասափին ու Մերարիի որդիներից՝ նրա եղբայրներից Կիսի որդի Եթանին։
Դավիթ արքան և զորքի հրամանատարները ծառայության համար նշանակեցին Ասափի, Եմանի ու Իդիթումի որդիներին, որոնք երգում էին տավիղների, քնարների ու ծնծղաների նվագակցությամբ։ Եվ այս գործը կատարողներն ըստ իրենց պաշտոնի էին.
Իդիթումի որդիները՝ Գոդողիա, Եզրի, Եսայի, Սեմեի, Ասաբիա և Մատաթիա։ Այս վեցն իրենց հայր Իդիթումի հետ քնարի նվագակցությամբ գոհություն և փառաբանություն էին մատուցում Տիրոջը։
Նրանք բոլորն իրենց հոր հետ օրհներգեր էին երգում Տիրոջ տանը ծնծղաների, տավիղների ու քնարների նվագակցությամբ արքայի, Ասափի, Իդիթումի ու Եմանի մոտ։