Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եղիազարը ծնեց Փենեեսին, Փենեեսը ծնեց Աբեսսուին, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եղիազարը Փենեհեսի հայրն էր, Փենեհեսը Աբիսուայի հայրն էր, |
Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Եվ քանի որ Աստծու բարերար ձեռքը մեզ հետ էր, մեզ մոտ եկան Իսրայելի որդի Ղևիի որդիներից. առաջինը եկան նրա որդիները և եղբայրները՝ տասնութ հոգի,
Ահարոնի որդի Եղիազարը իրեն կին առավ Փուտիելի դուստրերից, որը նրա համար ծնեց Փենեեսին։ Սրանք են ղևտացիների նահապետական տների իշխանները ըստ իրենց ընտանիքների։
Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը”»։
Մովսեսը յուրաքանչյուր ցեղից ուղարկեց հազարական տղամարդ իրենց զենքով հանդերձ, նրանց հետ նաև Ահարոն քահանայի որդի Եղիազարի որդի Փենեեսին՝ նրանց ձեռքը հանձնելով սուրբ սպասքն ու ազդարարության փողերը։
Քեբրոն քաղաքի անունն առաջ Արբոկ էր, նա Ենակի որդիների մայրաքաղաքն էր։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմից։
Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, ուղարկեցին Փենեեսին՝ Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդուն
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։