Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանասեի կես ցեղը բնակվեց երկրում՝ Բասանից մինչև Բաաղերմոն, Սանիր և Հերմոնի լեռը. Լիբանանում նրանք բազմացան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեի որդիների կես ցեղը բնակվեց այն երկրում, որը տարածվում էր Բասանից մինչև Բաաղհերմոն, Սանիր և Հերմոն լեռը. սրանք թվով շատ էին։ |
Սրանք են նրանց գերդաստանների իշխանները՝ Ոփեր, Հեսսի, Ելիել, Եզիել, Հերեմիա, Հովդիա և Իգիել, որոնք զորեղ մարդիկ էին, իրենց գերդաստանների անվանի իշխաններ։
Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։
Սանիր լեռան մայրիները քեզ որմնակապ են դարձել, նոճու տախտակները Լիբանանից են առնվել՝ քեզ համար եղևնափայտե կայմեր սարքելու,
Ասերի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Համինը և Համինի գունդը, Հեսուն և Հեսուի գունդը, Բարիան և Բարիայի գունդը,
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։
Գաղաադը և Գեսուրի ու Մաքաթիի սահմանները, ամբողջ Ահերմոն լեռը, ամբողջ Բասանը, մինչև Սեղքա,