Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Շատերն սպանվեցին, որովհետև պատերազմն Աստծուց եղավ։ Իսրայելացիները բնակվեցին նրանց բնակավայրերում մինչև իրենց գերեվարումը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Շատերն սպանվեցին, որովհետև այս պատերազմն Աստծուց էր։ Եվ նրանց հողում բնակվեցին մինչև տարագրությունը։ |
Իսրայելի արքա Փակեեի օրոք եկավ Ասորեստանի Թագղաթփաղասար արքան, գրավեց Այինը, Կաբեելը, Բեթմաաքան, Հանոքը, Կենեզը, Ասորը, Գաղաադը, Գալիլեան ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը և նրանց բնակիչներին քշեց Ասորեստան։
Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։
Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։
Նրանք ավար առան հագարացիների ունեցվածքը. հինգ հազար ուղտ, երկու հարյուր հիսուն հազար ոչխար, երկու հազար էշ, նաև գերեցին հարյուր հազար մարդ։
Եվ Աստված Իսրայելի դեմ գրգռեց Ասորեստանի արքա Փանովքի հոգին ու Սուբի արքա Թագղաթփաղասարի հոգին, որոնք գերեցին Ռուբենի ցեղին, Գադդիի ցեղին և Մանասեի կես ցեղին, տարան նրանց Քաղա ու Քաբովր, Գովզան գետի եզերքը, որտեղ մնում են մինչև այսօր։
Նրա հետ մարմնավոր բազուկներ են, իսկ մեզ հետ Տերն է՝ մեր Աստվածը, որպեսզի փրկի մեզ ու մեր պատերազմը մղի»։ Ժողովուրդը քաջալերվեց Հուդայի արքա Եզեկիայի խոսքերից։
Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։