Սավուղի օրոք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դեմ, և Գաղաադի արևելյան ողջ շրջանի վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ռուբենի ու Գադի որդիների և Մանասեի կես ցեղի զորավոր մարդիկ, որոնք սովոր էին պատերազմի, վահաններ ու սրեր ունեին և աղեղներ էին լարում. քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն՝ պատերազմի պատրաստ մարտիկներ էին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զորավոր, վահան ու սուր կրող, աղեղ քաշող, պատերազմի սովոր և պատերազմի գնացող քառասունչորս հազար յոթ հարյուր վաթսուն մարդիկ էին։ |
Սավուղի օրոք նրանք պատերազմեցին երկրի բնակիչների դեմ, և Գաղաադի արևելյան ողջ շրջանի վրանաբնակները նրանց ձեռքը գերի ընկան։
Դու և Ահարոնը հաշվառմա՛ն ենթարկեք քսանամյա և ավելի բարձր տարիք ունեցող բոլոր տղամարդկանց, Իսրայելի բոլոր զինապարտներին իրենց զորախմբերով։
Եվ Մովսեսը Գադի որդիներին, Ռուբենի որդիներին, Հովսեփի որդիներից Մանասեի կես ցեղին տվեց ամորհացիների Սեհովն արքայի թագավորությունը, Բասան երկրի Օվգ արքայի թագավորությունը, այդ երկիրը՝ իր սահմաններում գտնվող բոլոր քաղաքներով, ինչպես նաև սահմանամերձ քաղաքներով։