Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 5:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները։ Թեև նա էր անդրանիկը, սակայն, իր հոր անկողինը պղծելու պատճառով, հայրը՝ Իսրայելը, իր օրհնությունը տվեց իր որդի Հովսեփին։ Ռուբենը ազգահամարի մեջ իբրև անդրանիկ չգրվեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի անդրանիկ որդու՝ Ռուբենի որդիները (որովհետև նա էր անդրանիկը, բայց իր հոր անկողինը պղծելու պատճառով նրա անդրանիկությունը տրվեց Իսրայելի որդի Հովսեփի որդիներին։ Նա իբրև անդրանիկ չգրվեց ազգահամարի մեջ։ |
Տերը նրան ասաց. «Երկու ազգ կա քո արգանդում. քո որովայնից երկու տարբեր ժողովուրդներ պիտի ելնեն։ Մի ժողովուրդը պիտի գերազանցի մյուսին, և ավագը պիտի ծառայի կրտսերին»։
Լիան հղիացավ և Հակոբի համար որդի ծնեց։ Լիան նրան կոչեց Ռուբեն՝ ասելով. «Տերը տեսավ իմ տառապանքները։ Հիմա իմ ամուսինը կսիրի ինձ»։
Երբ Իսրայելը բնակություն հաստատեց այդ երկրում, Ռուբենը գնաց ու պառկեց իր հոր հարճի՝ Բալլայի հետ։ Իսրայելն իմացավ և շատ վատ ընդունեց դա։ Հակոբի որդիները տասներկուսն էին։
Իսրայելի որդիների անունները, որոնք մտան Եգիպտոս, սրանք են՝ Հակոբն ու իր որդիները. Ռուբենը՝ Հակոբի անդրանիկը։
Արդ, մինչև իմ Եգիպտոս գալը Եգիպտոսում ծնված քո երկու որդիները՝ Եփրեմն ու Մանասեն, իմն են, ինչպես Ռուբենն ու Շմավոնը։
Մերարիի որդիներից Ովսան ուներ որդիներ. Շամարին գլխավորն էր (թեև նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջնորդ կարգեց),
Նրանց ցեղերի ընտանիքների նահապետները սրանք են՝ Իսրայելի անդրանիկի՝ Ռուբենի որդիները՝ Ենովքը, Փաղղուսը, Ասրովնը ու Քարմին. սա է Ռուբենի ցեղը։
Նա, որ պառկի իր հոր կնոջ հետ, նա բացած է լինում իր հոր ամոթույքը։ Երկուսն էլ թող մահվան դատապարտվեն, քանի որ նրանք ամբարշտացել են և հանցավոր են։
Սրանք են այն մարդկանց անունները, որ պիտի օգնեն ձեզ. Ռուբենի ցեղից՝ Սեդիուրի որդի Եղիսուրը,
Կորխը՝ Ղևիի որդի Կահաթի որդի Իսահառի որդին, Դաթանն ու Աբիրոնը՝ Ռուբենի որդի Եղիաբի որդիները, ինչպես նաև Օնանը՝ Ռուբենի որդի Փաղեթի որդին, իրար հետ պայմանավորվելով՝
Ռուբենը՝ Իսրայելի անդրանիկ որդին, և Ռուբենի որդիները՝ Ենովքը և Ենովքի գունդը, Փաղղուսը և Փաղղուսի գունդը, Քարմին և Քարմիի գունդը,
Առհասարակ խոսում են ձեր մեջ առկա պոռնկության մասին, և այնպիսի պոռնկության, որ հեթանոսների մեջ անգամ չի հանդիպում, ինչպես՝ կենակցել իր հոր կնոջ հետ։
նա պարտավոր է անդրանիկ ճանաչել ատելի կնոջ որդուն և իր ունեցածի կրկնակի բաժինը նրան տալ, որովհետև նա է նրա անդրանիկ որդին, և անդրանկության իրավունքը նրան է պատկանում»։
«Անիծյալ լինի նա, ով կպառկի իր հոր կնոջ հետ, քանի որ դրանով բացած կլինի իր հոր ամոթույքը»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Նա գեղեցիկ է ցուլի առաջնածինի նման, նրա եղջյուրները նման են միեղջերուի եղջյուրների։ Դրանցով նա թող պոզահարի բոլոր ազգերին մինչև երկրի հեռավոր անկյունները։ Սրանք են Եփրեմի բյուրավորները, և սրանք են Մանասեի հազարավորները»։
Հուդայի որդիները Գաղգաղայում մոտեցան Հեսուին, և կենեզացի Հեփոնեի որդի Քաղեբը նրան ասաց. «Դու ինքդ գիտես, թե Տերը Կադեսբառնեայում Աստծու մարդու՝ Մովսեսի հետ ի՛նչ խոսեց իմ և քո մասին։