Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 29:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ըստ իմ ողջ կարողության՝ իմ Աստծու տան համար շինանյութ պատրաստեցի՝ ոսկի, արծաթ, պղինձ, երկաթ, փայտ, անկյունների ու կամարների քարեր, թանկարժեք ու պատվական քարեր և բազում այլ նյութեր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես իմ ամբողջ կարողությամբ իմ Աստծու տան համար պատրաստել եմ ոսկի՝ ոսկե իրերի համար, արծաթ՝ արծաթե իրերի համար, պղինձ՝ պղնձե իրերի համար, երկաթ՝ երկաթե իրերի համար, փայտ՝ փայտե իրերի համար, եղնգաքարեր, ընդելուզելու քարեր, գեղեցիկ ու գույնզգույն քարեր, ամեն տեսակ թանկարժեք քարեր և մեծ քանակությամբ մարմարիոն։ |
Իմ Սողոմոն որդուն բարի սի՛րտ տուր, որ պահի քո պատվիրանները, քո վկայություններն ու քո օրենքները և ավարտին հասցնի քո տան կառուցումը»։
Եվ իմ Աստծու տան հանդեպ իմ ունեցած սիրուց մղված, բացի սրբությունների տան համար իմ նվիրած ոսկուց ու արծաթից, տվեցի նաև
Դրա վրա ակնաքարերը կշարես չորս շարք ընդելուզվածքով։ Ակնաքարերի շարքերն այսպես թող լինեն. առաջինը՝ զմրուխտ, սարդիոն և տպազիոն՝ մեկ շարքով։
Չորրորդ շարքը՝ հակինթ, բյուրեղ և եղնգաքար։ Դրանք թող դասավորվեն ըստ իրենց նշված շարքերի՝ ընդելուզված, ոսկով ամրացված։
Ոսկով ժապավենված և ընդելուզված զմրուխտե երկու ակնաքարերի վրա փորագրեցին Իսրայելի որդիների անուններն այնպես, ինչպես կնիքներն են փորագրում, և դրանք ամրացրին եփուդի վրա։
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Նրա համբավը տարածվեց ողջ Ասորիքով մեկ, և նրա մոտ բերեցին զանազան ցավերով ու տանջանքներով տառապող ամեն մի հիվանդի, դիվահարի, լուսնոտի, անդամալույծի, և Հիսուսը բժշկեց նրանց։
Արդարև, վկայում եմ, որ հոժար կամքով տվեցին իրենց կարողության չափով և նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելի։