Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված ասաց ինձ. “Քո որդի Սողոմոնն է շինելու իմ տունն ու իմ գավիթը, քանի որ նրան եմ ընտրել, որ ինձ որդի լինի, և ես նրան հայր լինեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա ինձ ասաց. “Քո Սողոմոն որդին ինքն է կառուցելու իմ տունն ու իմ գավիթները, որովհետև ես նրան ընտրել եմ ինձ որդի և ես էլ նրան հայր եմ լինելու։ |
Եվ Տերը կատարեց իր ասած խոսքը, ու ես փոխարինեցի իմ հորը՝ Դավթին, նստեցի Իսրայելի աթոռին, ինչպես ասել էր Տերը, և Տիրոջ՝ Իսրայելի Աստծու անունով տուն շինեցի,
Արդ, Տե՛ր, Աստվա՛ծ, քո անունը թող հաստատուն մնա իմ հայր Դավթի տան վրա, քանզի ինձ գահ ես բարձրացրել բազմամարդ մի ժողովրդի վրա, որը երկրի հողի չափ շատ է։
Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տունը կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը։
իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։