Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 3:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տունը կառուցողն ավելի պատիվ ունի, քան տունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Որովհետև նա առավել փառքի արժանի եղավ, քան Մովսեսը, ինչպես որ տնից ավելի մեծ պատիվ ունի այն կառուցողը։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 3:3
11 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև մենք Աստծուն գործակից ենք, դուք Աստծու արգասիքն եք, Աստծու շինությունը։


Բայց տեսնում ենք փառքով և պատվով պսակված Հիսուսին, որ հրեշտակներից մի փոքր ցածր էր դասվել մահվան չարչարանքները հանձն առնելու պատճառով, որպեսզի Աստծու շնորհով բոլորի համար մահը ճաշակի.


իսկ Քրիստոսն իբրև որդի՝ նրա տան վրա։ Նրա տունը հենց մենք ենք, միայն թե մինչև վերջ հաստատ պահենք վստահությունը և հույսը, որի համար պարծենում ենք։


Նա է գլուխը մարմնի՝ եկեղեցու։ Նա է սկիզբը, անդրանիկը՝ մեռելներից, որպեսզի ամեն ինչում ինքը լինի առաջնային.


Ես էլ քեզ ասում եմ, որ դու ժայռ ես, և այդ ժայռի վրա եմ շինելու իմ եկեղեցին, և դժոխքի ուժերը նրան չեն կարողանա հաղթել։


«Զորաբաբելի ձեռքերն այդ տան համար հիմք գցեցին, նրա ձեռքերն էլ կկանգնեցնեն այդ, և կիմանաս, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց քեզ մոտ։


Արդ, եթե քարեղեն տախտակների վրա գրով դրոշմված մահվան ծառայությունը տրվեց այնպիսի փառքով, որ իսրայելացիները չկարողացան նայել Մովսեսի երեսին՝ նրա երեսից ճառագայթող փառքի պատճառով, որ անհետանալու էր,


Արդարև, ամեն տուն, որ կառուցվում է, որևէ մեկի կողմից է կառուցվում, իսկ ամեն ինչ կառուցողն Աստված է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ