Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը Երուսաղեմում հավաքեց Իսրայելի բոլոր իշխանավորներին, ցեղերի իշխաններին, թագավորին սպասարկող դասերի գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, թագավորի ու նրա որդիների բոլոր ստացվածքների ու ինչքերի վերակացուներին, ներքինիներին, զորականներին և բոլոր քաջազուն մարդկանց։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթը Իսրայելի բոլոր իշխաններին պատվիրեց օգնել իր որդի Սողոմոնին՝ ասելով.


Դավիթը հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին և ղևտացիներին։


Դավիթ արքան ասաց բոլոր հավաքվածներին. «Իմ որդի Սողոմոնը, որին Տերն ընտրեց իր համար, փոքր է, իսկ գործը՝ մեծ, քանզի ոչ թե մարդու համար է այս շինվածքը, այլ Տիրոջ՝ Աստծու։


Տոհմերի պետերը, իսրայելացիների իշխանները, հազարապետները, հարյուրապետները, գործերի վերակացուները և արքունի գավառապետները կամավորապես


Սողոմոնը հրավիրեց իսրայելացիների բոլոր հազարապետներին, հարյուրապետներին, դատավորներին ու տոհմերի բոլոր իշխաններին


Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր որդիներին, նրանց ծերակույտին, նրանց իշխաններին, նրանց դատավորներին, նրանց դպիրներին և ասաց նրանց. «Ես ծերացել եմ և տարիքս առել։


Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։