Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 23:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Հեսուն կանչեց Իսրայելի բոլոր որդիներին, նրանց ծերակույտին, նրանց իշխաններին, նրանց դատավորներին, նրանց դպիրներին և ասաց նրանց. «Ես ծերացել եմ և տարիքս առել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 23:2
11 Խաչաձեւ Հղումներ  

Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։


Դավիթն Իսրայելի բոլոր իշխաններին, գլխավոր դատավորներին, արքային հերթով սպասարկող թիկնապահների բոլոր գլխավորներին, հազարապետներին, հարյուրապետներին, գանձապահներին, իր ստացվածքների վերակացուներին, հզոր մարդկանց ու զորքի քաջամարտիկներին հավաքեց Երուսաղեմում։


Արդ, ինձ մոտ հավաքե՛ք ձեր ցեղապետներին ու ծերերին, ձեր դատավորներին ու ատենադպիրներին, որպեսզի նրանց ասեմ բոլոր այս խոսքերը և ձեր դեմ վկա ունենամ երկինքն ու երկիրը։


Դուք ինքներդ տեսաք այն ամենը, ինչ Տերը՝ մեր Աստվածը, արեց այն բոլոր ազգերին, որոնց վերացրեց ձեր առջևից, որովհետև Տերը՝ Աստված, ինքն էր պատերազմում ձեզ հետ միասին։


Հեսուն ծերացել էր և տարիքն առել։ Տերն ասաց Հեսուին. «Դու ծերացել ես և օրերդ ապրել ես, բայց շատ երկրներ են մնացել ժառանգելու։


Հիմա ձեզ թագավորն է առաջնորդում։ Ես ծերացել եմ, պետք է հանգստանամ, բայց իմ որդիները ահա ձեր մեջ են։ Իմ վաղ հասակից մինչև այսօր ես ձեզ ղեկավարեցի։ Ես ահա կանգնած եմ ձեր առաջ,


Դավիթ արքան տարիքն առել, ծերացել էր. նրան հագուստներով ծածկում էին, բայց նա չէր տաքանում։


Այն ժամանակ Սողոմոն արքան Իսրայելի բոլոր ծերերին, Իսրայելի որդիների ցեղերի բոլոր առաջնորդներով հանդերձ, ժողովեց իր մոտ՝ Սիոնում, որպեսզի Տիրոջ Ուխտի տապանակը հանեն Դավթի քաղաքից, այսինքն՝ Սիոնից։ Իսրայելի բոլոր մարդիկ Սողոմոն արքայի մոտ հավաքվեցին


Դավիթը հավաքեց Իսրայելի բոլոր իշխաններին, քահանաներին և ղևտացիներին։


ագարակներինը՝ արիմաթացի Սեմեին, գյուղերում գինու շտեմարաններինը՝ Սեփինի որդի Զաբդին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ