Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ դաշտերի ձիթենիներինն ու վայրի թզենիներինը՝ Գեդեոնի որդի Բալդանան, ձեթի շտեմարաններինը՝ Հովասը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ հովտում եղած ձիթենիներինն ու մոլաթզենիներինը՝ գադերացի Բաաղ-Անանը, յուղի շտեմարաններինը՝ Հովասը, |
Արքան արծաթն ու ոսկին Երուսաղեմում հասարակ քարի նման բան դարձրեց, իսկ եղևնափայտը՝ դաշտի մոլաթզենիների նման առատ։
Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։
Սողոմոնն ամբողջ Իսրայելում ուներ տասներկու գործակալներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտեստեղեն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։
Արքան ոսկին ու արծաթը քարի պես առատ դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրիները դաշտում աճող մոլաթզենիների չափ շատացրեց Հուդայի երկրում։
Եվ առաջ վազելով՝ բարձրացավ ժանտաթզենու վրա, որպեսզի տեսնի նրան, որովհետև նա հենց այդտեղով էր անցնելու։