Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 27:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադովկը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ղևիինը՝ Կամուելի որդի Ասաբիան, Ահարոնինը՝ Սադոկը, |
Բենիամինի ցեղից՝ Սավուղի եղբայրներից կար երեք հազար հոգի։ Նրանցից շատերը Սավուղի տան վերակացուներ էին։
Նրանք ևս՝ թե՛ առաջնորդները և թե՛ կրտսերագույնները, իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների նման վիճակ գցեցին Դավիթ արքայի, Սադովկի, Աքիմելեքի և քահանայական ու ղևտական ընտանիքների իշխանների ներկայությամբ։
Եղիազարի որդիների մեջ գտնվեցին ավելի շատ զորավոր իշխաններ, քան Իթամարի որդիների մեջ։ Ուստի Եղիազարի որդիներին բաժանեց տասնվեց ազգատոհմերի իշխանների, իսկ Իթամարի որդիներին՝ ութ ազգատոհմերի։
Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։
Իսրայելի ցեղերից Ռուբենի ցեղի իշխանը Զեքրիի որդի Եղիազարն էր, Շմավոնինը՝ Մակքայի որդի Սափատիան,