Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դրանք ավար էին վերցված քաղաքներից, և դրանց մի մասը հատկացված էր, որ Աստծու տան շինության աշխատանքները չնվազեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դրանք նվիրել էին պատերազմներից վերցված ավարից՝ Տիրոջ տաճարի կարիքների համար։ |
Սակայն Տիրոջ տուն բերված արծաթով Տիրոջ տան համար արծաթե դռներ, սեպեր, տաշտեր, փողեր և ամեն տեսակ ոսկե ու արծաթե անոթներ չպետք է սարքեին,
Դավիթը բոլոր ազգերից՝ եդովմացիներից, մովաբացիներից, ամովնացիներից, այլազգիներից և ամաղեկացիներից գրաված արծաթի ու ոսկու հետ դրանք ևս նվիրեց Տիրոջը։
Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։
Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել մարգարեն, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբեններն ու Շարուհիի որդի Հովաբը, Սալոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։
Այսպիսով ավարտվեց այն ամբողջ գործը, որ Սողոմոնն արեց Տիրոջ տան համար։ Ապա Սողոմոնը ներս տարավ իր հայր Դավթի սրբությունները, արծաթը, ոսկին ու սպասքը և դրեց Տիրոջ տան գանձարանը։
Ամբողջ ոսկին, արծաթը, պղինձը և երկաթը Տիրոջն են պատկանելու և Տիրոջ գանձարանը պիտի մտնեն»։