Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դավթի վերջին հրամաններից էր Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիների հաշվառումը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև, Դավթի վերջին խոսքի համաձայն, նրանք էին, որ հաշվառման ենթարկվեցին, այսինքն՝ քսան և ավելի բարձր տարիք ունեցող Ղևիի որդիները։ |
Ահա Դավթի վերջին խոսքերը. «Հավատարիմ է Հեսսեի որդի Դավիթը, հավատարիմ է նա, որին Տերը բարձրացրեց իբրև Աստծու օծյալ՝ Հակոբի վրա։ Վայելուչ են Իսրայելի երգերը։
Սրանք են Ղևիի քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող որդիները՝ ըստ իրենց ազգատոհմերի, իրենց տոհմերի իշխանները՝ համաձայն իրենց մարդահամարի, անունների թվի և անձերի, որոնք սպասավորության գործն էին կատարում Տիրոջ տանը։
Դավիթը նրանց նշանակեց Ահարոնի որդիների օգնականներ, որպեսզի սպասավորեն Տիրոջ տանը և հոգան բակերի, սրահների, բոլոր սրբությունների մաքրությունը և Տիրոջ տան սպասավորության գործերը,
Հաշվառման ենթարկվեցին երեսուն տարեկանից բարձր տարիք ունեցող ղևտացիները, և նրանց թիվը եղավ երեսունութ հազար։
Քահանաները հաշվառված էին ըստ իրենց ազգատոհմերի, իսկ քսան տարեկան և ավելի բարձր տարիք ունեցող ղևտացիները՝ ըստ իրենց դասերի և պաշտոնի։
Նրանք թող պահպանեն Վկայության խորանի ամբողջ սպասքը և Իսրայելի որդիներին անհրաժեշտ խորանի ողջ ծառայությունը։
քսանհինգից մինչև հիսուն տարեկան բոլորին, ովքեր սպասավորության են մտնելու Վկայության խորանում և կատարելու են բոլոր գործերը։